«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0), ինչպես նաև բացատրել է, թե ինչպես է իրեն հաջողվել կանգնեցնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Սա պետք է անեն պաշտպանները։ Սա այն է, ինչ պետք է անես ամեն խաղում։ Իսկ եթե մի փոքր կորցնես քեզ, հակառակորդները կպատժեն։ Մենք շատ լավ խաղացինք, կարևոր էր դարպասն անառիկ պահելն ու առաջ գնալը, ուստի կենտրոնացած ենք «Վեսթ Հեմի» դեմ սպասվող խաղի վրավրա:
Առաջին խաղակեսում կարծում էի, որ բավական լավ խաղացինք: Չեմ կարծում, որ մենք շատ բան ստեղծեցինք երկրորդ խաղակեսում, ավելի շատ պաշտպանվեցինք, բայց գոլ խփելու հնարավորություններ ունեինք»,- վան Դեյկի խոսքն է մեջբերելմ Sky Sports-ը։
























































