Կանանց թենիսի ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է թենիսիստների վարկանիշի թարմացված տարբերակը։
Առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը: Երկրորդ տեղում է Ունս Ժաբերը Թունիսից, երրորդը՝ էստոնացի Անետ Կոնտավեիտն է։ Բելառուս Արինա Սոբոլենկոն 5-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական: Իսպանուհի Պաուլա Բադոսան զիջել է միանգամից 4 դիրք և այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը։
WTA վարկանիշը հոկտեմբերի 17-ի դրությամբ․
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 10835
2 (2). Ունս Ջաբեր (Թունիս) — 4055
3 (3). Անետ Կոնտավեիտ (Էստոնիա) — 3796
4 (5). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 3515
5 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 3417
6 (7). Մարիա Սակարի (Հունաստան) — 3346
7 (8). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3082
8 (4). Պաուլա Բադոսա (Իսպանիա) — 3010
9 (9). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 2960
10 (10). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) — 2924