Sport Bild-ը հայտնում է, որ «Չելսին» պաստրաստ է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ակումբի համասեփականատեր Թոդ Բոելիի համար առաջնային է, և նա պատրաստ է մոտ 120 միլիոն եվրո հատկացնել այս տրանսֆերի համար:
Գերմանական ակումբը հասկանում է, որ դժվար կլինի պահել ֆուտբոլիստին և ցանկանում է ավելի քան 100 մլն եվրո վաստակել նրա տրանսֆերից։
Բացի Բելինգհեմից, «Չելսին» ցանկանում է նաև ձեռք բերել նաև «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը։
























































