Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե որ ֆուտբոլիստն է եղել իր կուռքը մանկության տարիներին։
«Իմ սիրելի ֆուտբոլի՞ստը․․․ Եթե հաշվի չառնենք հորս, ապա դա Զլատան Իբրահիմովիչն է։
Իմ սիրած գո՞լը․․․ «Բորուսիայի» հետ խաղում նա հիանալի էր, միանշանակ լավագույններից մեկն է։ Գոլերը նաև Շալկեի և ՊՍԺ-ի դեմ խաղում։
Ամենայն հավանականությամբ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին գոլը Չեմպիոնների լիգայում՝ ՊՍԺ-ի դեմ խաղում, այն լավագույնն է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































