«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդյան ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության գիծն ու մտադիր ձեռք բերել Նիդերլանդների ազգային հավաքականի խաղացողին։
Անձամբ ֆուտբոլիստը դժգոհ է կատալոնական ակումբում իր կարգավիճակից և չի բացառում ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը։
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































