ԱՊԼ 11-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլային» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Արդեն 6-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Մեյսոն Մաունթը, իսկ 65-րդ րոպեին հենց ինքն էլ կրկնապատկեց այն։
Այս խաղից հետո «Չելսին» 19 միավորով 4-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Ասթոն Վիլան» 9 միավորով՝ 16-րդը։
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Նյուքասլին» և չկարողացավ հաղթանակի հասնել։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 16 միավորով 5-րդն է, իսկ «Նյուքասլը» 15 միավորով հետապնդում է նրան։
























































