«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական խոսել է Պրեմիեր լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին։ Կիսապաշտպանը կարծում է, որ այս մրցաշրջանը առանձնահատուկ կլինի «զինագործների» համար։
«Սա կարող է հատուկ տարի լինել: Եթե շարունակենք նույն ոգով, ինչ հիմա, կարող ենք նշանակալի բանի հասնել։
Մենք պետք է հավատանք ինքներս մեզ։ Եթե չենք անում, ապա ինչո՞ւ ենք խաղում: Ես հաճախ եմ լսում մարդկանցից, որ մենք պատրաստ չենք հաղթել վեցյակի թիմերին: Բայց մենք դա արդեն երկու անգամ ենք արել:
Մենք պարտվեցինք «Մանչեսթեր Յունայթեդին», մի խաղում, որտեղ լավագույն թիմն էինք։ Մենք պետք է հարգենք «Մանչեսթեր Սիթիին» և այն, ինչ նրանք արել են վերջին մի քանի տարիներին։ Նրանց հաղթելու համար կատարյալ օր է պահանջվում: Բայց ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նրանց դեմ պայքարել այս պայքարում»,- ասել է Ջական։
























































