«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ սպասվող խաղի մասին։
«Ես սիրում եմ նախապատրաստվել հանդիպումներին։ Բայց սա ամենամեծ մարտահրավերն է, որին կարող ես դիմակայել ֆուտբոլում։
Այո, նրանք այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլային թիմն են։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք՝ հասկանալով, որ երաշխիքներ չկան։ Լեփ-լեցու «Էնֆիլդը» կօգնի մեզ, և մենք կփորձենք օգտագործել այն»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
























































