«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Ֆիլ Ֆոդենի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
22-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 9 խաղ՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

























































