Կրիշտիանու Ռոնալդուի նախկին թիմակից Պատրիս Էվրան մեկնաբանել է այն փաստը, որ պորտուգալացի աստղը հատել է ակումբային մակարդակում խփած 700 գոլի սահմանագիծը։
«Կրիշտիանու Ռոնալդուն այլմոլորակային է։ Ես նրան չեմ անվանի պատմության մեծագույն ֆուտբոլիստ, քանի որ նա այլ մոլորակից է։
Շատ խաղացողներ նույնիսկ 700 հանդիպման չեն մասնակցում, իսկ նա խփել է 700 գոլ»,- ասել է Էվրան Betfait-ին:
Այս պահին Կրիշտիանու Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ֆուտբոլիստները պատրաստվում են «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի տնային հանդիպմանը։ Թիմերը կմրցեն այս կիրակի՝ հոկտեմբերի 16-ին: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 17:00-ին:
























































