«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Լիվերպուլի» — «Մանչեսթեր Սիթի» սպասվող խաղի մասին։
«Կարո՞ղ է «Լիվերպուլը» հաղթել «Մանչեսթեր Սիթիին»։ Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու դա պետք է տեղի ունենա: «Լիվերպուլը» չափազանց շատ է բաց թողնում, իսկ «Մանչեսթեր Սիթին» չափազանց շատ խաղեր է հաղթել՝ միաժամանակ շատ գոլեր խփելով: Նաև պետք չէ մոռանալ Հոլանդի մասին»,- Մերսոնի խոսքն է մեջբերել Mirror-ը։
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։
























































