Նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Ման Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, որը թիմի 13 խաղում 20 արդյունավետ հարված է գրանցել իր ակտիվում։
«Էրլինգ Հոլանդն անհավանական է սկսել «Ման Սիթիում», նա հիանալի տաղանդ ունի։ Բայց «Ման Սիթիում» ցանկացած որակյալ հարձակվող շատ գոլեր կխփեր։ Կարծում եմ՝ Քեյնը ավելի քիչ գոլ չէր խփի այնտեղ»,- գրել է Շիրերը սոցցանցերի իր էջերում։
Հոկտեմբերի 16-ին ԱՊԼ հերթական տուրում «Ման Սիթին» կմրցի «Լիվերպուլի» հետ։
























































