«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլում «Ռեյնջերսի» դեմ տարած 7-1 հաշվով հաղթանակը։
«Հիանալի էր։ Մենք լավ խաղ անցկացրինք։ Լավ կոմբինացիաներ էինք ստեղծում, սառնասիրտ գործում։ Ամենատպավորիչ առաջին կեսը չանցկացրինք, բայց ընդմիջումից հետո լրիվ փոխեցինք խաղի ընթացքը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
4-րդ տուրից հետո «Լիվերպուլն» իր ակտիվում 9 միավոր ունի։
























































