«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն 5 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի Մունդիալի մեկնարկից առաջ:
Սպասվում է, որ «Չելսին» Նկունկուի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրոյից մի փոքր ավելի, որը նշված էր ֆուտբոլիստի պայմանագրում որպես փոխհատուցում: Այսպիսով, լոնդոնյան ակումբը ցանկանում է ավարտին հասցնել գործարքը, քանի դեռ այլ ակումբներ չեն ներառվել այս մրցավազքում։
Նկունկուն գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին ճանաչվել է Բունդեսլիգայի տարվա լավագույն խաղացող՝ 34 խաղում դառնալով 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
























































