«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է ակումբի ներկայիս վիճակի և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
«Ե՞րբ Կլոպը կհայտնվի աշխատանքը կորցնելու սահմանին։ Ոչ, դրան չի հասնի։ Կարծում եմ՝ «Լիվերպուլն» ուրիշ է։ Այն, ինչ նա արել է ակումբում 7 տարվա ընթացքում, բացառիկ է ֆուտբոլի համար, ոչ միայն՝ «Լիվերպուլի»։
Կլոպն Աստված է «Լիվերպուլում», և այն օրը, երբ նա կհեռանա, երբ էլ դա լինի, հուսով եմ, որ դա 4 տարուց կլինի, ողջ քաղաքը և ողջ աշխարհում «Լիվերպուլի» երկրպագուները կսառեն։ Չեմ կարծում, որ ինչ-որ տեղ կգտնեք երկրպագուի, որը հիմա կքննադատի Յուրգեն Կլոպին։
Եթե «Լիվերպուլին» թարմացնել պետք լինի, ես կփոխեմ կազմը և կթողեմ Յուրգեն Կլոպին»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































