Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն արդեն Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կմասնակցի 7 բռնցքամարտիկով։
48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ-ում՝ երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57-ում Տաթևիկ Խաչատրյանը: 60-կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63-ում Սոնա Հարությունյանն է, 70-ում Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։