Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Պոթերը մեկնաբանել է թիմի պաշտպան Ռիս Ջեյմսի վնասվածքը, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի՝ «Միլանի» դեմ խաղում:
«Մենք հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի: Դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, թե որքանով է լուրջ Ջեյմսի վնասվածքը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ֆուտբոլիստը չի կարողացել ավարտին հասցնել «Միլանի» դեմ խաղը և փոխարինվել է: Հանդիպումն ավարտվել է լոնդոնցիների՝ 2-0 հաշվով հաղթանակով:
























































