«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կտրուկ է արձագանքել թիմի նախկին խաղացող Դիտմար Համանի խոսքերին, ով քննադատել է ԱՊԼ-ում 10-րդ տեղում ընթացող «կարմիրների» թիմին։
Մասնավորապես, Համանը մերսիսայդցիներին համեմատել է հետիոտների հետ, նշել, որ թիմը կորցրել է կայծը, ինչպես նաև հավելել է, որ Կլոպի դարաշրջանը Լիվերպուլում կարող է ավարտվել։
«Ո՞վ է դա ասել, ո՞վ․․․ Համա՞նը։ Օհ, վաու, հիանալի աղբյուր: Բոլորի կողմից հարգված․․․
Միայն այն պատճառով, որ նա «Լիվերպուլի» նախկին խաղացող է, նրան իրավունք չի տրվում ասել այն, ինչ ուզում է, հատկապես, եթե նա գաղափար չունի: Ես իսկապես կարծում եմ, որ Համանը արժանի չէ, որ դուք օգտագործեք իր արտահայտությունը: Լավություն արեք, ինձ ձեր հարցը տվեք՝ առանց «կայծ» բառի»,- մեջբերում է Կլոպին Goal-ը։