«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման սպասելիքներով, որում իր թիմը արտագնա խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ։
«Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումը վճռորոշ է հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:
Գիտենք, որ այստեղ դժվար է լինելու, մենք բարդ մարզադաշտում ենք խաղալու՝ շատ ուժեղ մրցակցի դեմ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Ինձագիի թիմը հաղթեց 1-0 հաշվով Միլանում կայացած խաղում։
Կարդացեք նաև՝ Բրյուգեն պատմություն է կերտում, կատալոնացիները տրամադրված են ռևանշի․ ՉԼ անոնս
























































