Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ։
Լեհաստանում կայացած խաղում հաշիվը բացեց Ալեքսանդր Զուբկովը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 90+5-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Ռյուդիգերը։
«Ռեալը» 10 միավորով խմբի առաջատարն է։ «Շախտյորը» 5 միավորով 3-րդ տեղում է։
























































