Հայտնի են դարձել Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի որոշ մանրամասները:
The Athletic-ը հաստատում է, որ նորվեգացի հարձակվողը 2024 թվականից պայմանագրում կունենա 200 միլիոն եվրո փոխհատուցման կետ: Պայմանագրի ժամանակի ընթացքում այս գումարը աստիճանաբար կնվազի։
Ընդ որում, փոխհատուցուման այս կետը գործում է բոլոր ակումբների համար, բացառությամբ անգլիականների։ Նաև հայտնի է դարձել, որ այն ակումբը, որը կորոշի պայմանագիր կնքել Հոլանդի հետ, պետք է վճարի գործակալության միջնորդավճարները և բոնուսները:
Ենթադրվում է, որ «Ռեալը» կփորձի Էրլինգի հետ պայմանագիր կնքել 2024 թվականին։ 22-ամյա հարձակվողը «Սիթիի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։
























































