«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Կոլումբիացին վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2:3):
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 25-ամյա խաղացողը բաց կթողնի երկու ամիս։ Այս մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































