«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան հայտարարել է, որ պատրաստ է ևս մի քանի տարի խաղալ «կարմիր սատանաների» կազմում։
«Ուզում եմ դեռ մի քանի տարի խաղալ այս ակումբում. Սրանք են իմ մտադրությունները: Ես չեմ մտածում այլ թիմերի մասին։ Ինձ դուր է գալիս այստեղ ամեն ինչ: Վաղ թե ուշ ես կհեռանամ, բայց դա չպետք է տեղի ունենա կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է իսպանացին։
























































