Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո Վան Բաստենը քննադատել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին՝ խաղադաշտում նրա պահվածքի համար։
«Նեյմարն իսկական լացկան է, նա անընդհատ սադրում է խաղացողներին։ Մի պահ նա վիրավորում է ինչ-որ մեկին, իսկ հաջորդ վայրկյանին կրկին խաղում է զոհի դերը:
Նրան դիպչելու թույլտվություն չկա: Նա խաղադաշտում տհաճ մարդ է»,- մեջբերում է Վան Բաստենին Mirror-ը։
Այս մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ
























































