«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալից» կրած պարտության (2։3) մասին։
«Մենք պահեր ստեղծեցինք, շատ վտանգավոր էինք, խփեցինք մեր գոլը, հիանալի գոլ։ Հետո երկրորդ գոլը բաց թողեցինք առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին։ Ակնհայտորեն սխալվեցինք՝ գոլ բաց թողնելով հակագրոհից։
Մենք ցանկանում էինք զարգացնել այն լավ բաները, որոնք մեզ հաջողվեց առաջին խաղակեսում, բայց, ցավոք, դա չարեցինք։ Բայց մենք հավասարեցրինք հաշիվը, խաղը շատ բաց էր։
Անհրաժեշտ էր վերանայել տուգանայինի պահը։ Հիմա ես տեսել եմ կրկնությունը և կարծում եմ, որ կարող եք պատկերացնել, որ ես այս 11 մետրանոցն ակնհայտ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ դա ակնհայտ 11 մետրանոց է, այն շատ հեշտ նշանակվեց։ Կարծում եմ, սա այն իրավիճակն է, որը մրցավարը այլ կերպ է տեսնում իրական ժամանակում:
Մի քանի անգամ ամեն ինչ մեր դեմ է գնացել, բայց մենք կույր չենք և տեսնում ենք, որ մի քանի պահ կարող էինք ավելի լավ խաղալ։ Ընդհանուր առմամբ, ս լավ արտագնա խաղ էր լավ թիմի դեմ: «Արսենալին» շատ խնդիրներ առաջացրեցինք, բայց մնացել ենք առանց միավորների»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































