«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը վստահ է, որ մանչեսթերյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ կդառնա առաջիկա խաղում։
ՄՅՈՒ-ն հոկտեմբերի 9-ին ԱՊԼ-ի 10-րդ տուրում կհյուրընկալվի «Էվերթոնին»։
«Ռոնալդուն շատ պահեր ուներ Եվրոպա լիգայում՝ «Օմոնիայի» հետ խաղում։ Բայց դա նրա օրը չէր։ Այնուամենայնիվ, այդպես երկար չի շարունակվի։
Եթե նա շանս ունենա, ապա գոլ կխփի «Էվերթոնին»»,- Սքոուլզի խոսքն է մեջբերել Eurosport-ը։
























































