«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է մանկունիացիների ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին․
«Ռոնալդուն և Մեսսին ֆուտբոլի պատմության երկու մեծագույն խաղացողներն են, բայց արդյունքում ժամանակը բոլորիս վրա էլ ազդում է։ Ակնհայտ է, որ Կրիշտիանուն հիմա այն խաղացողը չէ, որ 22 կամ 23 տարեկանում էր։ Նրա համար դժվար է պահեստայինների նստարանին նստելը։ Ես վստահ եմ, որ նա կպահպանի համբերատարությունը։ Նա շանս դեռ կունենա։ Ակնհայտ է՝ նա իր շանսը կօգտագործի և կանի ամեն ինչ, որպեսզի նորից հայտնվի բարձունքում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում ՄՅՈՒ-ի կազմում 9 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































