«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մասին իր կարծիքով․
«Կարևոր է նորից անկանխատեսելի դառնալը։ Դրա համար պետք է տարբեր սխեմաներ փորձել։ Երբ խնդիր է առաջանում, դու ցանկանում ես, որ լուծումն արագ գտնես։ Բայց մենք դեռ այդ լուծոջւմը փնտրելու ճանապարհին ենք։
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Արտետան հիանալի աշխատանք է կատարել «Արսենալում»։ Երբ մարզչին ժամանակ է անհրաժեշտ, ոչ ոք չի ցանկանում այն տալ։ Հնարավոր է՝ բոլորս չէ, որ դրան արժանի ենք, քանի որ դրանից ամեն դեպքում պետք է կարողանալ օգտվել։ Միկելն օգտվեց իրեն ընձեռնված հնարավորությունից։ Ես հարգում եմ նրան։ «Արսենալը» երիտասարդ ու շատ հետաքրքիր թիմ է, որը քրտնաջան աշխատում է։ Նրանք արժանիորեն են հաջողություններ ունենում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































