51-ամյա իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան խոսել է երկրպագուների կողմից ստորագրահավաք սկսելուն՝ թիմի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին Անգլայի առաջնությունից հեռացնելու խնդրանքով։
«Ի՞նչ եմ մտածում այդ ստորագրահավաքի մասին։ Այո, դա լավ կատակ էր»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Միևնույն ժամանակ, Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ Հոլանդը դեռ կարող է բարելավել փոխհամագործակցությունը Քևին դե Բրույնեի, Ֆիլ Ֆոդենի, Ռիյադ Մահրեզի և Ջեք Գրիլիշի հետ․
«Էրլինգը, երբ գնդակով է, գիտի, թե ինչպիսի փոխանցումներն են ինձ դուր գալիս։ Նա կարող է բարելավել իր խաղի յուրաքանչյուր մասը։ Բոլորը գիտեն, որ նա կարող է հասնել ավելիին։ Մենք բոլորս կարող ենք կատարելագործվել, քանի դեռ ապրում ենք»,- ասել է Գվարդիոլան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անգլիայում երկրպագուները տարակուսանքի մեջ են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունից և կատակով կոչ են անում հեռացնել նրան ԱՊԼ-ից՝ ստորագրահավաք սկսելով։
Բրիտանիայի կառավարությանն ուղղված միջնորդության մեջ երկրպագուները խնդրում են Հոլանդին հեռացնել ԱՊԼ-ից, քանի որ «նա ռոբոտ է»։ Այն արդեն ավելի քան 2 մլն ստորագրություն է հավաքել։ Այդ իսկ պատճառով, մոդերատորները ստիպված են եղել հեռացնել հայտը, քանի որ նմանօրինակ ցուցանիշի դեպքում,ըստ օրենքի, այն պետք է դիտարկվի Անգլիայի կառավարության կողմից։
Հիշեցնենք՝ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ։
























































