Անգլիայում երկրպագուները տարակուսանքի մեջ են հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունից և կատակով կոչ են անում հեռացնել նրան ԱՊԼ-ից՝ ստորագրահավաք սկսելով։
Բրիտանիայի կառավարությանն ուղղված միջնորդության մեջ երկրպագուները խնդրում են Հոլանդին հեռացնել ԱՊԼ-ից, քանի որ «նա ռոբոտ է»։ Այն արդեն ավելի քան 2 մլն ստորագրություն է հավաքել։ Այդ իսկ պատճառով, մոդերատորները ստիպված են եղել հեռացնել հայտը, քանի որ նմանօրինակ ցուցանիշի դեպքում,ըստ օրենքի, այն պետք է դիտարկվի Անգլիայի կառավարության կողմից։
Հիշեցնենք՝ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ։

























































