«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել իր թիմի հաղթանակը Եվրոպա լիգայում «Բոդյո-Գլիմտի» նկատմամբ (3:0).
«Շատ գոհ եմ հաղթանակից ու չոր հանդիպումից։ Բայց մենք միշտ չէ, որ բավականաչափ կայունություն ենք ունեցել, միշտ չէ, որ գերիշխում ենք, երբեմն էլ ֆուտբոլիստների միջև բավարար փոխըմբռնում չի եղել։ Կարծես կազմի մեջ ութ փոփոխություն կար: Մենք շատ արդյունավետ էինք հարձակման գծում և հիանալի գոլեր խփեցինք»,-լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում bbc.com-ը:
























































