«Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան կարող է բաց թողնել մինչև 6 շաբաթ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միլանի» դեմ խաղում (3:0) ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է Sky Sports-ը:
21-ամյա ֆրանսիացին, ով ամռանը «Լեսթերից» «Չելսի» է տեղափոխվել 80 միլիոն եվրոյի դիմաց, վնասել է ծունկը։
ԱՊԼ 9-րդ տուրից հետո «Չելսին» 13 միավորով 5-րդն է:
























































