Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Ինչո՞ւմն է հաղթանակի գաղտնիքը. «Յունայթեդի» դեմ խաղում 6:3 հաշվով տարած հաղթանակից հետո մենք բավականաչափ համեստ էինք, որպեսզի հաղթեինք հաջորդ մրցակցին: Սա պրոֆեսիոնալ մոտեցում է: Մենք տեսանք այն պատճառները, ըստ որոնք վերջին մրցաշրջանները հաջողակ են «Մանչեսթեր Սիթիի» համար:
Երեկ մենք 20 րոպե էինք մարզվել, և բոլորը կենտրոնացած էին ու ուշադիր: Ահա, թե ինչու ենք այս և նախորդ մրցաշրջաններում մենք տարբեր խաղացողների հետ մնում այս մակարդակին: Հենց սա է ամենաթանկարժեք տիտղոսը, որը մենք կարող ենք ստանալ: Բացի Պրեմիեր-լիգայից, Չեմպիոնների լիգայից … սա լավագույնն է: Մենք հիանալի խաղացինք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:
























































