«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույսը դնում է ֆուտբոլիստի վրա։
Ֆրանսիացին պատրաստ է երկարաձգել գործարքը, բայց ցանկանում է համոզվել, որ խաղաժամանակ կստանա: Այդ կապակցությամբ նա կբանակցի ակումբի ղեկավարության հետ։
26-ամյա հարձակվողը նախամրցաշրջանային ժամանակաշրջանում պարբերաբար դուրս էր գալիս խաղադաշտ, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց ամբողջ մրցաշրջանի սկիզբը։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։