«Չելսին» պատրաստվում է «Լիվերպուլի» հետ մրցակցել MLS-ում հանդես եկող հարձակվող Ջոն Դյուրանի տրանսֆերի համար, հայտնում է լրագրող Թոմ Բոգերտը։
Աղբյուրի համաձայն, 18-ամյա խաղացողին ավելի քան 10 միլիոն դոլարով գնելու առաջարկները սպասվում են այս ձմռանը:
Այս մրցաշրջանում կոլումբիացի ֆուտբոլիստը «Չիկագո Ֆայրի» կազմում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նա ամերիկյան թիմին է միացել 2022 թվականի ձմռանը՝ մոտ 2,5 միլիոն դոլարով: