Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (3:6) կոշտ քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Մորգանը դժգոհ է մնացել այն փաստից, որ «կարմիրների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին։
«Պատկերացրեք, որ Ռոնալդուն նստեցնեք պահեստայինների նստարանին «Յունայթեդի» այս մրցաշրջանի ամենամեծ խաղում: Այնուհետև կիրառվել է հինգ այլ փոխարինում, և դուք պնդում եք, որ դա արել եք խաղացողի նկատմամբ «հարգանքից ելնելով»: Տեն Հագը մեծամիտ հիմար է, և այն, թե ինչպես է նա վերաբերվում Ռոնալդուի հետ, ամոթալի է»,- գրել է Մորգանը սոցցանցերի իր էջում:
Ռոնալդուն այս մրցաշրջանում առաջին անգամ ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 8 հանդիպում և խփել է 1 գոլ։