UFC-ի հայ մարտիկ, ռուսաստանցի Արման Ծառուկյանը խոսել է դեկտեմբերի 17-ին կայանալիք իր մենամարտի մասին:
Հայ մարտիկը կմրցի ղազախ Դամիր Իսմագուլովի հետ:
«Ինչպես միշտ, լավագույն տասնյակի մարտիկները չեն ցանկանում ինձ հետ մենամարտել, բայց ես չեմ պատրաստվում պարզապես նստել: Ես ընդունում եմ ցանկացած մենամարտի առաջարկ:
Ես չեմ ընտրում հեշտ տարբերակ և կշարունակեմ մենամարտել իմ քաշային կարգի ամենապինդ տղաների հետ»,- գրել է Ծառուկյանը:
Արման Ծառուկյանը MMA-ում 21 մենամարտ է անցկացրել, որից հաղթել է 18-ում: