Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Հունգարիային։
Հյուրերի կազմում աչքի ընկան Ջակոմո Ռասպադորին և Ֆեդերիկո Դիմարկոն։
Իտալիայի հավաքականը 11 միավորով գրավեց խմբում առաջին տեղն ու կխաղա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում։ Հունգարիան 10 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։
Խմբի մյուս խաղում Անգլիան սեփական հարկի տակ 3։3 հաշվով ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հետ։
52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իլկայ Գյունդողանը։ 15 րոպե անց Կայ Հավերցը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Անգլիացիներից 11 րոպեում աչքի ընկան Լյուկ Շոուն(72ր), Մեյսոն Մաունտը (75ր) և Հարի Քեյնը (83ր)։ 87-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կազմում հաշիվը հավասարեց Կայ Հավերցը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Գերմանիան 7 միավորով խմբային փուլն ավարտեց 3-րդ տեղում։ Անգլիայի հավաքականը 3 միավորով խմբում վերջին տեղը գրավեց։