Մեքսիկայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանում զոհված մեր հայորդիների: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կայացած 9 մենամարտերից 7-ում հաղթանակի են հասել հայ բռնցքամարտիկները:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մեքսիկա է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը: