Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի։ Այս մասին հայտնում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53,5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանն ու Ժիրայր Սարգսյանը, 59 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 66 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 67 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Արսեն Պողոսյանը, 80 կգ քաշայիններ Մելքոն Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը։
Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը։