ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն 21-րդ դարում։
3-րդ տուրի «Լիլի» դեմ խաղում հեթ-տրիկ գրանցելով, Մբապեն 139 գոլ ունի իր ակտիվում Ֆրանսիայի առաջնությունում։ Ֆրանսիացին շրջանցել է նախկին թիմակից Էդինսոն Կավանիին, որը 138 գոլ էր խփել։
23-ամյա Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից, իսկ մինչ այդ խաղացել է «Մոնակոյում»։
























































