«Չելսիի» ներկայացուցիչները հանդիպել են «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գործակալների հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա գաբոնցին համաձայն է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։ Բանակցությունների ընթացքում խնդիրներ չեն եղել։
Սակայն «արիստոկրատները» դեռ չեն կարողանում պայմանավորվել «Բարսելոնայի» հետ տրանսֆերի գումարի հարցում։ Կատալոնացիները խաղացողի համար ցանկանում են 30 միլիոն եվրո։
Օբամեյանգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին՝ ազատ գործակալի կարգավիճակով, իսկ մինչ այդ խզել էր պայմանագիրն «Արսենալի» հետ։ Կատալոնացիների կազմում հարձակվողը 24 խաղում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։