Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Մյունխենգլադբախի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Ֆորտունային» (1:4):
Գոլերի հեղինակ դարձան՝ Յոնաս Հոֆմանը, Ֆլորիան Նոյհաուսը, Լարս Շտինդլը: «Ֆորտունայի» միակ գոլը խփեց Էրիկ Տոմին:
Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 42 միավոր և բարձրացավ չորրորդ հորիզոնական: «Ֆորտունան» մնաց 16-րդ դիրքում: