Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Բատու Բասի նկատմամբ։
Լինելով ավելի բարձրահասակ մեր մարզիկը շատ գրագետ օգտագործեց իր ֆիզիկական տվյալնեն ու առաջին ռաւնդում հաղթեց 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկը ավելացրեց ճնշումը և ռաունդը հաղթեց 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն ստացվեց։ Թուրք բռնցքամարտիկը նետվեց մենամարտը փրկելու, իսկ մրցավարը անհարկի նկատողություն տվեց Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկի աջ կողային հարվածը տապալեց թուրք մրցակցին և մրցավարը հաշիվ բացեց ու դադարեցրեց մենամարտը։
Կիսաեզրափակիչ դուրս գալով Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովեց մեդալ։