Անգլիայի Պրեմիեր լիգան հրաժարվել է ծնկի իջնելու ակցիայից, որը տեղի էր ունենում բոլոր հանդիպումներից առաջ։
Պրեմիեր լիգայի թիմերի ավագները մրցաշրջանի մեկնարկից առաջ վստահեցրել են լիգային, որ իրենք կշարունակեն մասնակցել ռասիզմի և խտրականության դեմ պայքարի տարբեր ակցիաներին և արշավներին:
Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում խաղացողները միայն ծնկի են գալու որոշակի հանդիպումներից առաջ: Խոսքը, մասնավորապես, մրցաշրջանի մեկնարկային խաղերի, 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո կայանալիք Boxing Day-ի, ինչպես նաև հոկտեմբեր և մարտ ամիսներին կայանալիք տուրերի մասին է, որոնք նվիրված կլինեն ռասիզմի դեմ արշավին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի խաղացողները հրաժարվում են յուրաքանչյուր խաղից առաջ ծնկի գալ՝ մտավախություն ունենալով, որ ակցիան կորցրել է իր նշանակությունը։