«Նիցան» համաձայնեցրել է «Լեսթերի» հետ դարպասապահ Կասպեր Շմեյխելին ձեռք բերելու պայմանները:
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, ֆրանսիական ակումբը 35-ամյա դանիացու համար կվճարի 1 մլն եվրո՝ չհաշված բոնուսները։ Ֆրանսիական ակումբը 3 տարվա պայմանագիր կկնքի անձամբ խաղացողի հետ։
Շմեյխելը «Լեսթերում» է 2011 թվականից և ակումբի լեգենդներից մեկն է համարվում, ում հետ հաղթել է Պրեմիեր լիգան (2015/16), Անգլիայի գավաթը (2021) և Անգլիայի Սուպերգավաթը (2021):
Նախորդ մրցաշրջանում դարպասապահը «աղվեսների» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 79 գոլ։