«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր թիմակից Մոհամեդ Սալահի մասին։
«Սալահը միշտ մանրադիտակի տակ է։ Ակնհայտ է, որ ինքն է դրա «մեղավորը», որովհետև այդպիսի բարձրակարգ խաղացող է, բայց նա միշտ կայուն է։ Ապրիլին նրա պայմանագրի մասին շատ խոսակցություններ եղան։ Մենք բոլորս մարդիկ ենք ու, ես կարծում եմ, որ դա նրան մի փոքր կաշկանդում էր, ցավոք։ Բայց նա ամեն դեպքում բարձր մակարդակ ցույց տվեց։
Հիմա ամեն ինչ կարգին է, Սալահը կարող է խաղալ՝ ազատվախ մտքով։ Նա երջանիկ է այստեղ ու, ես կարծում եմ, որ մյուսները ևս երջանիկ են, որ նա մնացել է»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Goal-ը։