«Լանս» — «Վեսթ Հեմ» ընկերական հանդիպման ժամանակ (0:0) ֆրանսիական ակումբի երկրպագուները ծաղրել են լոնդոնցիների պաշտպան Կուրտ Զումային։ Ամեն անգամ, երբ ֆրանսիացի պաշտպանը գնդակով է եղել, տրիբունայում գտնվող երկրպագուները վանկարկել են «մյաու»։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Զուման իր կատվին հարվածելու համար տուգանվել էր 250 հազար ֆունտով։ Մանրամասները՝ ստորև։
Զուման տուգանվել է 250 հազար ֆունտով և ժամանակավորապես հեռացվել հիմնական կազմից
























































