«Ինտերը» հետաքրքրվում է «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության գիծն ու դիտարկում է իսպանացի պաշտպանին ձեռք բերելու տարբերակը։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2025 թվականին։
Ռեգիլոնը նախկինում հանդես է եկել «Ռեալում» և «Սևիլյայում»։
























































