Emirates Cup-ի շրջանակներում «Արսենալը» 6։0 հաշվով ջախջախեց «Սևիլյային»։ «Զինագործների» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Բուկայո Սական և Գաբրիել Ժեզուսը՝ դառնալով երկուական գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում ևս մեկ անգամ աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էդի Նկետիան։
























































